կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 10:12
Տարածաշրջան

Անհրաժեշտ է ճանապարհ բացել դեպի Միջին Ասիա. թուրք խմբագիր

Անհրաժեշտ է ճանապարհ բացել  դեպի Միջին Ասիա. թուրք խմբագիր
Թուրքական «Ենի Շաֆաք» (Yeni Şafak, «Նոր Լուսաբաց») պարբերականի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը, որը Թուրքիայի ներկայիս իշխող շրջանակների, ինչպես նաև Ռեջեբ Թայիբ Էրդողանի ոչ պաշտոնական խոսափողը (կոչնակը), կոչ է արել հարձակվել Հայաստանի վրա:
Թվիթթերի իր պատին գրել է.
«Իրանն այլևս սահման չունի Արցախի (Ղարաբաղի) հետ։ Այսօր այդ շրջաններն ազատագրվեցին։
Կմնա՞ Իրանը Հայաստանի սահմանին։
Չպե՛տք է մնա։ Այդ կապը պետք է կտրվի՛։ Նախիջևանը և Ադրբեջանը պետք է միավորվե՛ն։
Անհրաժեշտ է բացել ճանապարհ դեպի Միջին Ասիա։
Ռուսաստանի և Իրանի անփոփոխ՝ «թյուրքական աշխարհի բաժանման մասին» թեզը պետք է ձախողվի՛։
 
Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից