|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքական «Գիշերային հեռարձակման» մեդիախմբի նախագահ և մի քանի ամսագրերի գլխավոր խմբագիր Քենան Էրչեթինգյոզը 2015-ի հունվարի 1-ի առավոտյան այցելել է հայոց մայրաքաղաք Անի. տեղեկացնում է KHA-ն:
Այցի վերաբերյալ նա իր տպավորություններն է գրի առել «Ի՞նչ գործ ունեմ Ամանորի առավոտյան Կարսում» վերնագրված հոդվածում:
«Վերջին տարիների իմ ամենահաճելի Նոր տարին։ Տեսե’ք, գնացի Կարս, որի կազմում են գտնվում Հայաստանի հետ սահմանակից Անիի ավերակները։ Մտեք, կարդացեք Google-ում, որ Անին ստեղծվել է 961 թվականին և եղել Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից»,- գրել է թուրք խմբագիրը։
Նա իր հոդվածում կոչ է արել Թուրքիայի մշակույթի նախարարությանը, որ հետաքրքրվեն Անիով և այն դարձնեն աշխարհի մակարդակով տուրիզմի կենտրոն։
«Բավական է միայն ուզել և թույլ չտալ, որ այն անհետանա պատմության մեջ, արժեքն իմանան»,- գրել է Էրչեթինգյոզը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)