կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 17:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ունենք տնտեսական լիարժեք ներուժ՝ ազատ և անվտանգ զարգանալու համար․ Թ․ Ավետիսյան

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Իտալիայի Միլան քաղաքը երեկ ճանաչեց Արցախի Հանրապետությունը՝ հորդորելով Իտալիայի իշխանություններին հետևել իր օրինակին։

Վերջերս էլ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնեց, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Սա լավ մեկնարկ է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում, և այդ ուղղությամբ հայկական սփյուռքը մեծ ջանքեր պետք է գործադրի։

Խոսեցինք նաև պետությունների ֆինանսական և տնտեսական շահերի հակադրման մասին մարդասիրական, բարոյական շահերին՝ Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի օրինակով։

Պատերազմները առաջ են բերում նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց ևս պարտադրված ենք դիմակայել հիմա և երկարաժամկետում: Հավաքական ինչ լուծումներ կան դրանց համար։ Տնտեսագետն ասաց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի ազատ, անվտանգ ու ապահով տնտեսություն զագացնելու համար՝ թե ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի զարգացման, թե գյուղատնտեսության զարգացման և այլ ոլորտներում։ Կարևորը մենք պետք է վերանայենք մեր տնտեսական մոդելը և իսկապես ձևավորենք սոցիալական պետություն։

Ադրբեջանը և Թուրքիան ի՞նչ տնտեսական խնդիրների առաջ են հայտնվել այս պատերազմի ընթացքում, թուրքական լիրայի անկումը։

Խոսեցինք նաև էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծի մասին, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծումը: Թադևոս Ավետիսյանը ողջունեց այդ նախաձեռնությունը՝ ասելով, որ համալիր մոտեցմամբ պետությունը նաև պետք է խրախուսի ու աջակցի տեղական արտադրության զարգացումը։

Մանրամասները՝ տեսանյութում: