կարևոր
1102 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-23 17:40
Քաղաքական

Կանադայի համայնքի անդամների հետ ունեցած զրույցներն ու քննարկումները մեկ անգամ ևս վերահաստատեցին՝ Սփյուռքում ունենք հսկայական չիրացված ներուժ․ Վարդանյան

Կանադայի համայնքի անդամների հետ ունեցած զրույցներն ու քննարկումները մեկ անգամ ևս վերահաստատեցին՝ Սփյուռքում ունենք հսկայական չիրացված ներուժ․ Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Կանադայի հայ համայնքն առանձնանում է իր կազմակերպվածությամբ և ազդեցությամբ։

Այս մասին վերահամոզվեցի վերջին տասը օրերի ընթացքում՝ Կանադա կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Հատկապես տպավորիչ էր Մոնրեալում գործող Սուրբ Հակոբ ազգային վարժարանը, որն այսօր ոչ միայն կրթօջախ է, այլև համազգային կարևոր կենտրոն։ Նրա շնորհիվ հայ համայնքը, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունը։

Խորհրդանշական է նաև այն հետևողական ու համակարգված աշխատանքը, որ տանում են համայնքի ազգային կառույցները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն՝ Հայ դատի, համայնքային ամրապնդման և նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ։

Մոնրեալում տեղի ունեցած ժողովրդական հանդիպումը, ինչպես նաև երիտասարդական սեմիներին մասնակցությունը, Մոնրեալի և Լավալի ՀՅԴ կոմիտեությունների հետ հանդիպումները, համայնքի անդամների հետ ունեցած զրույցներն ու քննարկումները մեկ անգամ ևս վերահաստատեցին՝ Սփյուռքում ունենք հսկայական չիրացված ներուժ։

Հայաստանը այլ պետություն է Սփյուռքով ու բոլորովին այլ՝ առանց դրա։

Ազգային առաջնորդարանում հանդիպեցի Կանադայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արքեպիսկոպոս Չարյանին։ Քննարկեցինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ներքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Մայիսի 22-ին մասնակցեցի Կանադայի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանական Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Ֆայսալ Էլ Խուրիի երդմնակալության արարողությանը։ Առիթ ունեցա նրան անձամբ շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնելու՝ Հայաստանի և հայ ժողովրդի օգտին տարվող հետևողական աշխատանքի համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս այցի կազմակերպիչներին՝ ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությանը և ՀՅԴ բոլոր կառույցներին ու ընկերներին կատարած հսկայական աշխատանքի համար»։