Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի դրությունն ու հետագա հեռանկարները:
Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։ Դեսպան Դաուման նախարարի հետ քննարկել է հոլանդական կառավարության և տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում իրականցվող ծրագրերը, մասնավորապես՝ դրանց գրանցած հաջողությունները գյուղատնտեսության ոլորտում։ Սուրեն Կարայանը դեսպանի հետ զրույցում նշել է․ «Ձեր աջակցությամբ մենք կարող ենք հոլանդացի ներդրողներին ներկայացնել 30-ից ավելի ներդրումային ծրագրեր, որոնք կհետաքրքրեն նրանց՝ մուտք գործելու հայկական շուկա։
Այսօր մենք իրականացնում ենք կտրուկ և արագ բարեփոխմներ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ»։ Նախարարը ներկայացրել է ներդրումային ծրագրերի այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել հոլանդացի գործընկներներին՝ գյուղատնտեսություն և վերամշակում, էներգետիկայի ոլորտում արևային կայաններ, վերականգնվող էներգիա։
Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ հենց այս ոլորտներն են նիդերլանդացի գործարարների հետարքրքության ոլորտում։ Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրումային փաթեթը կփոխանցվի վերջինիս։ Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հստակ հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը զարկ կտան հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն