Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է: «Այժմ մենք ունենք թուրքեր, որոնք ներխուժել եւ ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը, կրակի ուժը, որը տեղի է ունենում այս պատմական ճակատամարտում Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրի համար, փոքր տարածք՝ մոտ 150 000 բնակչությամբ, բայց... բավական վիճելի»: Այս մասին WSB Atlanta-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Սա վաղեմի հակամարտություն է: Այս հակամարտության լուծումը պետք է իրականացվի բանակցությունների եւ խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե զինված բախման միջոցով եւ, իհարկե, ոչ երրորդ երկրների մասնակցությամբ, որոնք կրակի ուժ են տրամադրում իրավիճակի լուծման համար, որն արդեն իսկ վառոդի տակառ է: Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները, եւ որ բոլորը, նախքան դա տեղի կունենա, կպահպանեն հրադադարի ռեժիմը, ապա կնստեն սեղանի շուրջ եւ կփորձեն հասկանալ այս իսկապես պատմական եւ բարդ խնդիրը»: