կարևոր
5194 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 15:10
Քաղաքական

Անկախ նրանից, թե իշխանությունն ինչ բռնաճնշումների կդիմի, մենք պայքարելու ենք, որովհետև չկա այլընտրանք․ Թադևոս Ավետիսյան

Իշխանությունը, որ չի սպասարկում ՀՀ ազգային շահը և առաջնորդվում է բացառապես իր իշխանությունն ամեն գնով պահելու օրակարգով, դա փաստ է։ Այս մասին այսօր  «SOS Artsakh» խորագրով 24֊ժամյա նստացույցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Չեն էլ վարանում իրենց հռչակած արժեքները ամեն օր ոտնահարել, դա ժողովրդավարությունն է, հավասարությունը։ Մեր այսօրվա հիմնական ուղերձը միջազգային հանրությանն է, որովհետև միջազգային հանրությունն ունի անելիք և՛ իրավական, և՛ բարոյական, և՛ մարդկային արժեքների առումով։ Այսօր ականատեսն ենք երկակի ստանդարտների։ Այսօր Արցախը գտնվում է շրջափակման մեջ և այդ շրջափակումը ոչ թե միայն հումանիտար խնդիր է առաջացնում, այլ էթնիկ զտման և ցողասպան քաղաքականության։ Անկախ նրանից, թե այսօրվա իշխանությունն ինչ բռնաճնշումների կդիմի, մենք պայքարելու ենք, որովհետև չկա այլընտրանք։ Այսօր ապրելու, գոյատևելու համար Հայաստանն ու Արցախը պարտավոր են միասնաբար պայքարել»,- ասաց նա։