Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրապարակում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Ցույցի ժամանակ անգլերենով ելույթ ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սերժ Տեր-Հակոբյանը, ցույցին մասնակցում է նաեւ Հայ ուսանողական կազմակերպությունը:
Հայ երիտասարդները վանկարկում են. «Մենք խաղաղություն ենք ուզում առանց զենքերի»:
Հավաքվածները, ովքեր Հայաստանի դրոշներով եւ պաստառներով էին եկել, երգեցին «Թռչեի մտքով տուն» երգը: Նշենք, որ հրապարակում կան նաեւ ադրբեջանցիներ, որոնք փորձում են իրենց գոռում-գոչյուններով խլացնել հայ երիտասարդների երգի ձայնը:
Մի պահ էլ նրանք ցանկացան սադրել ցույցի մասնակիցներին,սակայն գերմանացի ոստիկանները չթույլատրեցին:
Հիշեցնենք, որ երեկ էլ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքաք Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան մոտ և գրոհել ՀՀ դեսպանատան վրա, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները պատ են կազմել՝ պաշտպանելով դեսպանատունը։ Նրանց միջեւ մի փոքր ընդհարում է տեի ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում.