Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հարձակվել է իր շվեդ գործընկեր Ան Լինդեի վրա Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հարցազրույցի ժամանակ շեշտել է, որ «Կիպրոսը սուվերեն իրավունքներ ունի Արևելյան Միջերկրական ծովում», որից հետո հարձակման է ենթարկվել Չավուշօղլուի կողմից, որը մեղադրել է նրան «թուրքերի իրավունքների մասին չխոսելու մեջ»: «Նրանք ածխաջրածնային ռեսուրսների իրավունք չունե՞ն»,- ասել է թուրք նախարարը՝ մեղադրելով ԵՄ–ին և Շվեդիային կողմնապահ դիրքորոշման մեջ։
Այնուհետև թուրք նախարարին բարկացրել է Սիրիայի վերաբերյալ շվեդական դիրքորոշումը Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման պահանջի վերաբերյալ: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան չի ցանկանում մասնատել Սիրիան, իսկ ահա այն ուժերը, որոնց սատարում է Եվրոպան, ցանկանում են։
Մոտ 7 րոպե տևած ելույթի վերջում Չավուշօղլուն նշել է, որ ելույթում ոչ մի անձնական բան չկա։
Դրանից հետո շվեդ նախարարը հայտարարել է՝ քանի որ ինքը հյուր է, չի մտնի բանավեճի մեջ, նայց հույս ունի, որ Թուրքիայում բոլորը Չավուշօղլուի պես կարողանում են ազատորեն արտահայտել իրենց մտքերը։