Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հյուսիսային Կիպրոսում բնակվող թուրքերը գծել են Թուրքիայի հետ իրենց ծովային սահմանը եւ մտադիր են հավաստագրեր տալ ծովային նավթա- եւ գազահորատանցքերի բացման համար. տեղեկացնում է mignews.com-ը: Դա իբր պատասխանն է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետության նմանօրինակ քայլին:
Փաստորեն, երեկ Նյու Յորքում Թուրքիան եւ Հյուսիսային Կիպրոսը նավթ եւ գազ արտահանելու մասին պայմանագիր են ստորագրել: Ձաստաթղթի տակ իրեցն ստորագրություններն են դրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հյուսիսային կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն:
Հիշեցնենք, որ կղզու հարավի հունական կառավարությունը անցյալ շաբաթ ծովային շելֆում նավթի եւ գազի հետախուզական հորատանցքեր էր բացել, ինչն առաջացրել էր Թուրքիայի բուռն բողոքը, որը չի ճանաչում հունական վարչակազմը եւ համարում է, որ այդ աշխատանքները կվնասեն կղզու միացման վերաբերյալ բանակցություններին: