|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Անկարան մտադիր է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և Կիպրոսին չվճարել 90 մլն եվրո: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:
Նա կարծիք է հայտնել, թե իբր Կիպրոսի հյուսիսում 1974թ.-ին ռազմական ինտերվենցիայի հետևանքների համար փոխհատուցում վճարելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումն արդար չէր, և այն կատարելը պարտադիր չէ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան պետք է, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 30 մլն եվրո վճարի իր ինտերվենցիայի հետևանքով անհետ կորած հարազատներ ունեցող անձանց: Մնացած 60 մլն եվրո փոխհատուցումը նախատեսված է այն հույն-կիպրոսցիների համար, ովքեր ապրում են թերակղզում: