|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Չինաստանը կոչ է անում Թուրքիային և Կիպրոսին` զսպվածություն ցուցաբերել և երկխոսություն սկսել Միջերկրական ծովում հորատման աշխատանքների հարցով, որպեսզի երկրները խուսափեն իրավիճակի էսկալացիայից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ` վերոհիշյալ հարցի հետ կապված:
Մոսկվան դատապարտել է այդ քայլը` նշելով, սակայն, որ չի աջակցում Թուրքիայի գործողություններին:
Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտի համարվող տարածքում` բնական գազի արդյունահանման նպատակով: