Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անկարան անթաքույց սպառնալիքներ է տեղացել Կիպրոսի հասցեին, քանի որ վերջինս պատրաստվում է հոկտեմբերին գազի հանքավայրի հետախուզություն կատարել Միջերկրական ծովի շելֆի իր հատվածում:
Կիպրական թերթերը մեջբերում են ԵՄ անդամակցության գործերով Թուրքիայի պետնախարար Էղեմեն Բաղըշի խոսքերը, որը չի բացառել ռազմական ուժի կիրառումը` հետախուզական աշխատանքները կանխելու համար: Թուրքիան պնդում է, որ դա դեմ է Թուրքիայի եւ թուրք կիպրացիների շահերին, քանի որ նրանք չեն կարողանա օգտվել հանքավայրի շահագործումից ստացվելիք տնտեսական շահույթից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Իր հերթին, Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն հայտարարել է, որ Թուրքիայի սպառնալիքներն «անընդունելի են եւ սադրիչ»:
«Կառավարությունը հայտնում է իր դժգոհությունը թուրք պաշտոնական անձանց կողմից Կիպրոսի Հանրապետության եւ նրա ինքնիշխան իրավունքների դեմ շարունակվող սադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Նման վերաբերմունքն անընդունելի է եւ արժանի դատապարտման: Այն ցույց է տալիս, որ Թուրքիան նախկինի պես խախտում է ՄԱԿ-ի կանոնակարգը եւ միջազգային իրավունքը` բացահայտորեն սադրելով Կիպրոսի Հանրապետությանը, որը ՄԱԿ-ի եւ ԵՄ անդամ է, եւ շարունակում է 1974 թվականից զենքի միջոցով ոստնահարել նրա անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է կիպրոսցի պաշտոնյան:
Նա նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը, առաջին հերթին` ԵՄ-ին` վճռական քայլեր կիրառել Թուրքիայի նկատմամբ եւ կանխել հնարավոր ճգնաժամը, որ Թուրքիան փորձում է ստեղծել Միջերկրական ծովում: