կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-10-12 22:39
Արցախ

Վրաստանի տարածքից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումների մասի

Վրաստանի տարածքից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումների մասի

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհանար է փոխանցումներ կատարել Վրաստանի տարածքից: Նույնիսկ վրացական բանկերից մեկի կայքից screenshot տեղադրվեց առ այն, որ բանկը այդ հասցեով փոխանցում չի անում:

Aliq.ge-ն հերքում է այդ լուրը, ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամին առանց որեւէ խնդրի փոխանցում կատարելու իրենց վիդեոտեսագրությունը:

Միաժամանակ անհատ օգտատերեր տեղեկացնում են, որ վրացական որոշ բանկեր մերժում են «Հայաստան» հիմնադրամին փոխանցում անել, պատճառաբանելով դա միջնորդ բանկի հետ կապված խնդիրներով:

Նման հարցերը լուծելու համար «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակից հայտնում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելիս տեխնիկական խնդրի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն` Արմազի 18  հասցեով, ամեն օր` 10:00-ից 20:00-ը: «Աջակցություն Արցախին» նախաձեռնության պատասխանատուները տեղում կկազմակերպեն առցանց փոխանցումը:

Հավելյալ մանրամասների համար, կարող եք զանգահարել գրասենյակի պատասխանատուներին.

Լևոն Չիդիլյանին ՝ +995 599 19 78 25,

Եվգենյա Մարկոսյանին՝ +995 593 13 43 09։

Աղբյուրը՝ javakhkmedia.com