Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է «Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ հատկացնելու հարցը։ Գումարը ուղղվելու է Հիմնադրամի կողմից իրականացվող Վարդենիս– Մարտակերտ մայրաղու հիմնանորոգմանը։ Մեծ կարևորություն ունեցող 116 կիլոմետրանոց այս մայրուղու հիմնանորոգումը սկսվել է դեռ անցած տարի, և կառավարությունը արդեն մոտ 3.8 միլիարդ դրամ է հատկացրել իր պահուստային Ֆոնդից։ Ամբողջ աշխատանքի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ։ Սա հիմնադրամի կողմից իրականացվող միակ խոշոր ծրագրին է, որին այսպիսի մասնակցություն է ունենում կառավարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարության կողմից շինարարության փաստացի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամը գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել մարաթոններով և հավաքված գումարը այլևս չի բավարարում բոլոր ծրագրերի իրականացմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։