|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հեռուսաաստղը այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անկախ նրանից, թե դուք պարզապես օգնում եք բարձրացնել իրազեկվածությունը եւ հրապարակել սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները կամ նվիրաբերել 1 դոլար, յուրաքանչյուրդ մի փոքր օգնում է: Եկեք դա անենք պատմության մեջ մեր ամենահաջող դրամահավաքով: Շնորհակալություն»,- գրել է Քարդաշյանը:
Ավելի վաղ, Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաստղը 185 միլիոն հետևորդ ունեցող «Ինստագրամ»-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին: