Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 120 մլն ԱՄՆ դոլարի շեմը: Հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ սա աննախադեպ գումար է, սակայն կան նաև խոշոր չափերի այլ հանգանակություններ, որոնք դեռ պետք է հաշվվեն և գումարվեն այդ թվին:
«Մինչ այս պահը մի աննախադեպ գումար է հավաքագրվել մոտ 120 մլն դոլար, կան նաև կիրակի օրվա թելեթոնի արդյունքում հանգանակված մեծ գումարներ, որոնք դեռ պետք է ստուգվեն և հաշվվեն: Այս օգնության կարևորությունը դժվար է թերագնահատել, որովհետև չգիտենք, թե որքան է շարունակվելու այս պատերազմը: Հասկանում եք, թե ինչպիսի վնասներ է կրել Հայաստան աշխարհը և ձեր օգնությունն ուղղակիորեն կապված է մեր ջանքերի հաջող ավարտի հետ»,- ասաց Սինանյանը: