Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Համզա» վարձկան–ահաբեկչական խմբավորման սիրիացի վարձկաններից մեկը, որը գտնվում էր Ադրբեջանում, ասել է, որ Թուրքիան ստել է իրենց այն բանում, թե ինչու են իրենք այնտեղ մեկնել. Twitter-ում հայտնում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
Վարձկանը պատմել է, որ հայերը ներկայացվել են որպես անհավատներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին: Նրանց ասել են, որ հայերը գրավել են Ղարաբաղը, որ նրանք իսլամի թշնամիներ են, և Ղարաբաղում գտնվող մուսուլմանները պետք է պաշտպանվեն:
Վարձկանի խոսքով՝ մարտերում իրենց հետ թուրք զինվորներ չեն եղել, նրանք միայն քաջալերել են իրենց, իսկ վարձկաններն ավելի շատ վախենում էին ադրբեջանցի զինվորներից, որոնք իրենց շատ վատ էին վերաբերվում, քան հայ զինվորներից: