Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-10-10 13:28
Տարածաշրջան

Ալիևը նշել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի հիմնական գործոնը

Ալիևը նշել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի հիմնական գործոնը

Հակամարտության խաղաղ լուծման համար Բաքուն և Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ նստելու են բանակցությունների սեղանի շուրջը: Ադրբեջանական կողմը պատրաստ է դա անել «վաղը». РБК- ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ռազմական մասը կամ դրա առաջին մասն ավարտվել է: Հիմա մենք հասել ենք քաղաքական կարգավորման, որը կապահովի, որ մենք հասնենք վերջնակետիբ և ստանանք այն, ինչ մերն է իրավամբ»,- ասել է նա:

Ըստ Ալիևի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման հիմնական գործոնը կլինի այն, որ Հայաստանը հաշտվի փաստի հետ, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին: «Այն, որ նա (Հայաստանը) այլևս չի տեսնի այդ տարածքները և չի փորձի ռազմական ճանապարհով պայքարել դրա դեմ»,- ավելացրել է նա:

Նշենք, որ ամեն օր սեփական հանրությանը տարօրինակ անուններով բնակավայրերի «ազատագրման» մասին պատմող Ալիևը, որը հայտարարում էր, որ չի նստի բանակցությունների սեղանի շուրջը` մինչև «հետ չվերցնի Ղարաբաղը», երեկ Մոսկվա էր ուղարկել իր ԱԳՆ ղեկավարին։

Սակայն «ադրբեջանական ոգուն» համապատասխան՝ Ադրբեջանն այդպես էլ չկատարեց հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ փաստացի թքած ունենալով սեփական զորքի դիերի վրա։