|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Թե բա` «եթե դուք մտածում եք, թե ավելի շատ եք մտածում զոհվածների մասին, քան դատարանը...»:
Արմեն Աշոտյանի գործով դատավորն է դեմքի լուրջ արտահայտությամբ նման ձևակերպում հնչեցնում:
Դուք ե՞ք հայրենիքի պաշտպանների կամ մեր հերոս նահատակների մասին մտածում, ասեք ինչպե՞ս` նրանց ծնողներին կալանավորելո՞վ, դատելո՞վ, թե՞ ճնշման այլ ձևերով:
Դուք ու ձեր նմանները ո՞նց կարող եք մեր հերոսներին հարգել, եթե փաշինյանական գործիքի դեր եք ստանձնել ու ձեր որոշումներով դավաճան իշխանությանն եք սպասարկում:
Արմենն այսօրվա դատական նիստին փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին, ևս մեկ անգամ հիմնավորելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը բացառապես քաղաքական բնույթ է կրում»: