կարևոր
1933 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-13 12:05
Աշխարհ

Պուտինն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Պուտինն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե հարցը վերաբերում է ռուսական պետության գոյությանը, երկրի ինքնիշխանությանը և անկախությանը վնաս հասցնելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։

«Զենքը գոյություն ունի, որպեսզի օգտագործվի։ Մենք ունենք մեր սկզբունքները։ Դրանք ինչի մասին են ասում՝ մենք պատրաստ ենք օգտագործել զենք, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածը, եթե մենք խոսում ենք ռուսական պետության գոյության մասին, մեր ինքնիշխանությանն ու անկախությանը վնասելու մասին։ Ամեն ինչ գրված է մեր ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Ուկրաինայի հակամարտության հետ կապված միջուկային զենք օգտագործելու իր պատրաստակամության մասին հարցին։