Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Հազային նամակ է հղել գլխավոր քարտուղար Պան Գի Մունին եւ Անվտանգության խորհրդին` ԱՄՆ-ին մեղադրելով պատերազմի հրահրման մեջ: Պատճառն այն է, որ Վաշինգտոնը հայտարարել է, թե երեկ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ կատարված մահափորձին Թեհրանի մատը խառն է. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Իրանի ժողովուրդը ձգտում է ահաբեկչությունից ազատ աշխարհի, իսկ ԱՄՆ-ը պատերազմում է Իրանի հետ` սպառնալով խաղաղությանն ու կայունությանը Պարսից ծոցում»,- գրված է նամակում:
Ամերիկյան կողմի մեղադրանքները երեկ հերքել է նաեւ Իրանի նախագահի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը: «Դա նախապես մտածված սցենար է, որպեսզի ամերիկյան հասարակության ուշադրությունը շեղվի ԱՄՆ ներքին խնդիրներից»,- հայտարարել է նա:
Երեկ Նյու Յորքի դաշնային դատարանը երկու իրանցիների Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանատների դեմ ահաբեկչություններ իրականացնելու, արաբ դեսպանին սպանելու մեղադրանք է ներկայացրել: Ձերբակալվածներից մեկը ԱՄՆ քաղաքացի է: