|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ հեռախոսազրույցը նախաձեռնել էր ֆրանսիական կողմը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Զրույցի ընթացքում ռուս և ֆրանսիացի առաջնորդները հանգամանալից քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը և խորին մտահոգություն արտահայտել շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների պատճառով»:
Նշվում է նաև, որ երկու պետությունների ղեկավարներն էլ համակարծիք են, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։
Պուտինն ու Մակրոնը քննարկել են հետագա փոխգործակցության կոնկրետ պարամետրեր, նախ և առաջ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում։ Նրանք պատրաստակամություն են հայտնել հանդես գալու Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման անհապաղ դադարեցման։