|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ազովի ծովում ստեղծված իրավիճակը. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Զրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Պուտինը մտահոգություն է հայտնել Կիևի` ռազմական դրություն սահմանելու որոշմամբ: Նա նշել է, որ այդ ամենն արվում է` Ուկրաինայում նախընտրական արշավը հաշվի առնելով: Պուտինը նաև հույս է հայտնել, որ Բեռլինը կկարողանա համոզել Ուկրաինային` զերծ մնալ չմտածված քայլերից:
Կիրակի ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: