|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Իսրայելական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում Իլ-20-ի կործանումը:
Նեթանյահուն ևս մեկ անգամ ցավակցել է Պուտինին կատարվածի կապակցությամբ:
Պուտինն էլ նշել է, որ ՌԴ-ի` սիրիական հակօդային պաշտպնաության համակարգերը ուժեղացնելու մասին որոշումը ստեղծված իրավիճակում ուղղված է ռուս զինծառայողների կյանքին սպառնացող վտանգի չեզոքացմանը:
Հիշեցնենք, որ օդանավի կործանման պատճառ են դարձել Իսրայելի գործողությունները: Երկրի ավիացիան ավիահարվածներ էր հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին ոչ հեռու այն վայրից, որտեղ պետք է վայրէջք կատարեր Իլ-20-ը: