|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: «Вместе-РФ»-ին տված հարցազրույցում Կոսաչովը ասել է, որ իրավիճակը վտանգավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս հակամարտության ընթացքում արձակված յուրաքանչյուր նոր փամփուշտ հանգեցնում է պատասխան գործողությունների:
«Եվ փակ ցիկլ է առաջանում: Ահա թե ինչու միշտ ասել ենք, և դա մեզ հաստատեցին ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել այս հակամարտությունը, բացի ռազմական ճանապարհից», - ասել է Կոսաչովը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի խոսքով՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը համաձայն են, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Նա հայտարարել է, որ որքան երկար շարունակվի ուժերի բախումը, այնքան քիչ տեղ կմնա բանակցային սեղանի շուրջ նստելու համար:
Բացի այդ, խորհրդարանականը կարևորել է արտաքին դերակատարների դերը `միևնույն ժամանակ շեշտելով, որ նրանք չպետք է փորձեն զարգացնել այդ հակամարտությունը իրենց սեփական շահերից ելնելով: