|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցությունը, իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։
«Մանրամասն մտքեր կփոխանակվեն արդի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերի կարգավորման, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ»,-ասել է Զախարովան: