Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում: Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը ՀԱՊԿ-ի քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում:
«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների հետևանքով», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը:
Թասմագամբեթովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով։
«Կենտրոնաասիական տարածաշրջանում ևս անհանգիստ է՝ մեծանում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը ՀԱՊԿ-ի դաշնակիցների տարածք: Առանձնակի մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից եկող բարդ սպառնալիքները», - ասել է Թասմագամբեթովը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և նորից ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։