|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Yerevan.today լրատվական կայքում ՔԿ-ի կողմից կատարված խուզարկությանը:
Հարցին, թե որքանո՞վ է արդարացված լրատվամիջոցում խուզարկությունը, նա պատասխանեց, որ լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական որոշում պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության պարագայում։
«Ես չեմ կարող խոսել խուզարկություն իրականացնելու հիմքերի մասին, քանի որ դրանց ծանոթ չեմ: Ես կարող եմ խոսել դրա հետևանքների մասին. լրատվամիջոցում խուզարկությունը կատարելու անհրաժեշտությունը պետք է լինի ծայրահեղ և բացառիկ` լրատվական գործունեություն իրականացնողի հիմնական գործունեությանը միջամտելու հնարավորություն»,- նշեց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն և ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan. today կայքի խմբագրությունում: Խուզարկությունը պայմանավորված էր նրանով, թե կայքն առաջինն է հրապարակել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը: