Ախալքալաքի շրջանային ժողովի (Սակրեբուլոյի) պատգամավոր, Վրաստանի խորհրդարանի նախկին երկու գումարումների պատգամավոր, ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչ Համլետ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմին։ Պատգամավորը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ բոլորիս հայտնի է, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից ագրեսիա է իրականացվել Արցախի ժողովրդի նկատմամբ, որին զոհ են դարձել խաղաղ բնակիչիներ, ինչպես նաև երեխաներ ու կանայք։
Դիմում եմ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ազեր Սուլեյմանովին և Ռուսլան Գաջիևին, որոնք իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին և իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջսնի իշխանություններին, նախ նշեմ, որ ձեր նման մարդիկ, հանուն ձեր բիզնեսի ընդունակ են ցանկացած հայտարարությամբ հանտես գալու, մոռանալով ձեր ով լինելն և պատմությունը։
Այլ ընդհակառակը մենք ամեն ինչ պետք է անենք, որ լարվածություն չստեղծենք Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների միչև։
Ի տարբդրություն ձեզ հայությունը հույսը դրել է միայն ու միայն իր անպարտելի ժողովրդի վրա ոչ թե վարձկանների։
Այսօր մենք ջավախքցիներս մեր համերաշխությունն ենք հայտնում Արցախի բնակչությանը և լիովին աջակցում նրանց արդար պայքարին։
Հայաստանը՝ հայ ժողովրդի հույսն է, Սփյուռքը նրա պատիվը, իսկ Արցախը նրա խիղճը, ուստի մեզանից յուրաքանչյուրիս սրբազան պարտականությունն է ազգովի և միասնաբար վառ պահենք մեր հույսն և բարձր պահենք մեր պատիվը։
Միասնություն հայ ժողովրդին, և փառք հայ զինվորին։ Աստված մեզ պահապան»: