|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին, այն է՝ «Պատիվ և հայրենիք»
Մենք պաշտպանում ենք Հայաստանում շարժման նախաձեռնությունը՝ հանուն ազգային համերաշխության և միասնության, քանի որ վտանգված է ոչ միայն Տավուշի մարզի Ոսկեպարի ռազմավարական տարածքը, այլև Հայաստանի պետականությունը և հայրենիքի ամբողջականությունը։։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պատրաստակամ է ցանկացած ձևաչափով համագործակցել՝ հանուն պետականության, անկախության, անվտանգության և հայ ժողովրդի ազգային արժանապատվության։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ
17․04․2024թ․