Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:
Ներկայացնում ենք ՀԱՊԿ տարածած հաղորդագրությունը.
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմերն էլ ունեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, օգտագործվում է ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանի, տանկեր, ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու վերաբերյալ փոխադարձ պարտավորությունների կատարմանը:
Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:
Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում մեկ անգամ չէ, որ կողմերին կոչ են արել կոնֆլիկտային իրավիճակներում կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածությունից խուսափելու համար»: