|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ պետդեպը դարձյալ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:
Ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ասել է. «Մենք չենք ցանկանում բռնության որևէ սրում տեսնել: Մենք ատում ենք հարձակումները թե’ մեկ, թե’ մյուս կողմից եւ պետք է տեսնենք վերադարձ բանակցային գործընթացին, որպեսզի հասնենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման: ԱՄՆ-ը կոչ է անում հակամարտության կողմերին` զերծ մնալ իրավիճակի սրումից և վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին»,- հայտարարել է նա: