Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում ելույթ ունենալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրեր առաջ Վիեննայում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը և բանակցություններին: «Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք»,- ասաց Փաշինյանը` ընգծելով, որ դա է եղել բանակցությունների հիմնական թեման:
Վարչապետի խոսքով` ասվում է, թե Հայաստանը պահանջում է Արցախյան հակամարտության բանակցությունների ֆորմատի փոփոխություն, ու Ադրբեջանը հաղթանակ է համարում այն, որ այդպիսի փոփոխություն չի եղել։ Սակայն Հայաստանի կառավարությունն այդ ֆորմատի փոփոխության հարց երբեք չի դրել․ դրել է ֆորմատի վերականգնման հարց։ «Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք, ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դրել։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին», – ասաց Փաշինյանը։