|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լեռնային Ղարաբաղի` բանակցային գործընթացին մասնակցելու որոշումը պետք է կայացնեն Երևանը և Բաքուն: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
«Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է` ԼՂ հակամարտության լուծումը պետք լինի ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով, որի մասնակիցը Ադրբեջանի և այլ պետությունների հետ մեկտեղ Հայաստանն է: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվում Երևանի և Բաքվի միջև: «Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը դարձյալ պետք է ներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը»,- եզրափակել է նա: