Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հարցապնդում է ուղղել Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օքթային։ Փայլանը հարցապնդման մեջ ընդգծել է․ «Ինչո՞ւ ենք ռազմական կոչերով հանդես գալիս այն դեպքում, երբ համայն աշխարհը զինադադարի կոչ է անում»։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը։ Փայլանը հարցապնդման մեջ մասնավորապես նշել է․
«Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև վերսկսված ընդհարումները պատերազմի վերածվելու վտանգի տակ են։ Բազմաթիվ քաղաքացիներ ու զինվորներ զոհվում են բնակավայրերում և ռազմաճակատում․ մարդիկ հարկադրված են լինում արտագաղթել այն շրջաններից, որտեղ ընթանում են այդ բախումները։
Այն դեպքում, երբ ընդհարումների սկզբում համայն աշխարհը զինադադարի կոչ արեց, Արդարություն և զարգացում կուսակցության գլխավոր ղեկավար և հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բազում պաշտոնյաներ, իսկ և իսկ հրդեհի վրա բենզին լցնելով, իրենց աջակցությունը հայտնեցին պատերազմին։
Թուրքիան, որը Լեռնային Ղարաբաղի հարցում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է կողմ լինի սույն խնդրի լուծմանը, իր միջազգային պարտավորությունները մի կողմ դնելով՝ առանց այլևայլի հայտարարեց, որ աջակցում է Ադրբեջանին։ Նույն հայտարարություններում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հանդես եկան հայ ժողովրդին և մեր հարևան Հայաստանին ուղղված՝ ատելություն պարունակող արտահայտություններով և ցեղապաշտական մեղադրանքներով։ Այդպիսով՝ թիրախավորվեցին նաև մեր հայ քաղաքացիները։
Իշխանությունը փոխանակ իսկույնևեթ կողմերի միջև համաձայնությունը և խաղաղությունն աջակցելով, որպես միջնորդ նպաստեր սույն խնդրի լուծմանը, չեզոքություն չցուցաբերեց և հանդես եկավ լարվածությունը ավելացնող հայտարարություններով։
Այդ կապակցությամբ հարցնում եմ․
1․ Ղարաբաղում պատերազմի հարցում ինչո՞ւ եք հրդեհի վրա բենզին լցնում։
2․ Այն դեպքում, երբ համայն աշխարհը զինադադարի կոչ է անում, մենք ինչո՞ւ ենք ռազմական կոչով հանդես գալիս։
3․ Մի՞թե չեք հասկացել, որ ցեղապաշտական արտաքին քաղաքականությունը միայն կորուստներ է պատճառում բոլորին։
4․ Պատերազմին աջակցում եք, որպեսզի ավելի շա՞տ զենք վաճառեք Ադրբեջանին։
5․ Արդյոք ճի՞շտ է այն պնդումը, թե Թուրքիայի կողմից վարձկաններ են ուղարկվել Սիրիայից Ադրբեջան։
6․Գոնե երբեմն հիշո՞ւմ եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, կառույց, որն ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով։
7․ Չե՞ք հասկացել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մեծացնում է տարածաշրջանում ռուսական գերիշխանությունը։
8․ Այն դեպում, երբ մենք ունենք թե ադրբեջանցի և թե հայ քաղաքացիներ, ինչու՞ եք ադրբեջանցիներին եղբայր համարում, իսկ հայերին՝ թշնամի։
9․ Չե՞ք գիտակցում, որ հայ ժողովրդին ուղղված՝ ատելություն պարունակող արտահայտություններով թիրախավորում եք մեր հայ քաղաքացիներին»։
http://www.agos.com.tr/tr/yazi/24612/paylan-dan-soru-onergesi-yangina-neden-benzin-dokuyorsunuz
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net