|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան Վրաստանը համարում է տարածաշրջանային համագործակցության բանալին և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափի, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հավատում ենք, որ կկարողանանք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն և կբարձրացնեն կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում: Վերոնշյալի շրջանակներում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցության՝ լինի Վրաստան - Ադրբեջան - Հայաստան կամ Վրաստան - Ադրբեջան - Թուրքիա»,- ասել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել սեղմ ժամկետներում գերագույն ռազմավարական խորհուրդ անցկացնել Վրաստանի մասնակցությամբ:
Իր հերթին, Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ երկու հանրապետություններն ավելի շատ համատեղ ծրագրեր կկարողանան իրականացնել և խորացնել համագործակցությունը: Ղարիբաշվիլին Էրդողանին հրավիրել է Թբիլիսի: