|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պետք չէ իրենց նախատել Ադրբեջանին զենք վաճառելու համար. հայտնում է Белта-ն:
Նա մանրամասնել է, որ «Պոլոնեզ» հրթիռային համալիրի փորձարկմանը հրավիրել է և’ հայերին, և’ ադրբեջանցիներին, և’ ռուսաստանցիներին:
«Ադրբեջանցիները խնդրել են, որ վաճառենք, իսկ մենք պետք է վարկ վերադարձնենք, որը վերցրել ենք դրա համար: Եվ ես ասացի, որ կվաճառեմ ադրբեջանցիներին: Եվ հայերին եմ առաջարկել նմանատիպ համալիր: Հայերը հրաժարվեցին` ասելով, որ ռուսական «Իսկանդեր» ունեն, որը շքերթի ժամանակ ցուցադրել են: Եվ մենք ադրբեջանցիների խնդրանքով նրանց շքերթի համար համալիր ստեղծեցինք: Հավանաբար, դրանում է իմ մեղքը, որ աշխատեցի այդ շքերթի համար համալիրն անել: Սակայն ես առաջարկել էի նաև հայերին, նրանք ասացին, որ հարկավոր չէ»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն հավելել է, որ, անկախ ամեն ինչից, ինքը լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին և հայերին: