Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին հայկական կողմն մոտ 200 վիրավոր. մի մասը տեղափոխվել է Երևան՝ զինվորական հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ. ըստ Yerkir.am-ի՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կեղծ են տեղեկությունները, թե հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր։ «Դա կեղծիք է, յուրաքանչյուր հաստատված տվյալ հրապարակվում է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ հայկական կողմը գերի է վերցրել ադրբեջանցի սպայի, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.․ «Որևէ կենդանի զինվորական այս պահին մեր կողմում գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող»։
ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը չի դիմել իրենց զինվորների դիերը տարհանելու խնդրանքով, թեև պաշտոնապես հայտարարվել է` հայկական կողմում կան թողնված բազմաթիվ դիակներ։
Այս պահին հակառակորդը թիրախավորել է բնակավայրեր՝ նշեց Արծրուն Հովհաննիսյանը․ «Ես անմիջապես բրիֆինգից առաջ ստացա հերթական կադրերը Մարտակերտ քաղաքից: Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին: Րոպեներ անց կտեղադրեմ տեսանյութ»:
Մանրամասն՝ տեսանյութում: