Սիրելի հայրենակիցներ,
Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:
Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:
Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության
Հայաստանի Գերագույն մարմին
27.09.2020 թ.