կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 15:44
Քաղաքական

ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի հայտարարությունը Հայոց Պետականությունը փրկելու մեծագույն քայլ է, և բոլորս պարտավոր ենք կանգնել Բանակի կողքին. Գևորգ Գևորգյան

 ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի հայտարարությունը Հայոց Պետականությունը փրկելու մեծագույն քայլ է, և բոլորս պարտավոր ենք  կանգնել Բանակի կողքին. Գևորգ Գևորգյան
Ռազմագետ Գևորգ Գեւորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայոց Պետականությունն և ժողովուրդը օրհասական իրավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի հայատյաց գործելաոճի հետևանքով։ Հայոց Բանակը, ինչպես անառիկ ամրոց, այսօր ամուր կանգնած է իր դիրքերում՝ պահանջելով պետականակործան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի հայտարարությունը Հայոց Պետականությունը փրկելու մեծագույն քայլ է, և բոլորս պարտավոր ենք, որպես ամուր պատվար՝ կանգնել Բանակի կողքին։ Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախոհներին և բոլոր հայրենասեր հայերին, մեկ բռունցք դարձած, պաշտպանել Հայոց Պետականությունը։
 
Մենք փրկելու ենք մեր Հայրենիքը, մենք ապրելու ենք արժանապատիվ Հայաստանում»։