|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Աշխարհի երկրները պետք է ամեն ինչ անեն` COVID-19-ի ծագումը հասկանալու համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է AP-ն:
Վիրուսի պատճառների ուսումնասիրությունը կնվազեցնի նոր գլոբալ համավարակի սպառնալիքը, նշել է նա:
«Այս վիրուսն աղետ է պատճառել մեր աշխարհին եւ դրա ժողովուրդներին: Մենք պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել` դրա կնկրկնությունը կանխելու նպատալով,- ասաց Մորիսոնը:- Անհրաժեշտ է պարզել COVID-19 վիրուսի կենդանական աղբյուրը եւ թե ինչպես է այն փոխանցվել մարդկանց»:
Այս տարվա սկզբին Մորիսոնի նմանատիպ հայտարարությունները վնասեցին Ավստրալիայի եւ Չինաստանի հարաբերություններին: Նա պահանջել էր հետաքննել COVID-19-ի ծագումը: Չինաստանը խստորեն մերժել էր այդ քայլը, իսկ Կանբերայում Պեկինի դեսպանը նախազգուշացրել էր, որ հետաքննության հայցերը կարող են վնասել առեւտրային հարաբերություններին: