Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու մասին հայտարարությանը՝ հիշեցնելով, որ Լուկաշենկոյի հայտարարություններին արդեն անդրադարձել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և նրա խոսնակը:
«Ես արտաքին գերատեսչության անունից կարող եմ հավելել՝ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի կանխարգելման թեման մշտապես եղել է մեր օրակարգում: Վերջերս նախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովում ասել է, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաև ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում, և որ զենքի վաճառքն ու մատակարարումն ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը և կիրառման սպառնալիքի տարածմանը, ուստի մասնակից պետությունները պետք է վերանայեն իրենց գործելաոճը»,- հայտնեց Նաղդալյանը՝ հավելելով, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է, և որ սպառազինության մրցավազքը նպաստում է տարածաշրջանում անկայունության աճին:
«Մեզ համար սկզբունքային դիրքորոշում է՝ սպառազինության մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի: Բայց մեր այս հայտարարությունը երբեք չպետք է շփոթել կարողությունների պակասի հետ: ՀՀ ԶՈւ-ն ունի բարձր պատրաստվածություն, վճռականություն, ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,-ամփոփեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: