Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Tert.am-ը գրում է, որ այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպում է ունեցել լրագրողների հետ:
Ամերիկացի համանախագահն ասել է, որ Հայաստանում հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, և կշարունակեն այն քննարկումը, որ սեպտեմբերին տեղի ունեցավ Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նա նաև տեղեկացրել է, որ երկու շաբաթ հետո կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում:
«Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը, գիտի, թե մենք ինչ ենք ուզում այս գործընթացում: Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,– ասել է նա:
«Մենք անհանգստանում ենք զենքի և զինամթերքի կուտակմամբ: Մենք անհանգստանում ենք շփման գծում տեղի ունեցած միջադեպերի համար և հասկանում ենք, որ զինադադարը պետք է հարգվի»,– ավելացրել է դիվանագետը: Ջեյմս Ուորլիքը նշել է, որ հասկանում է, որ մարդիկ մի փոքր բարկացած են, քանի որ արդեն քսան տարի է, ինչ բանակցություններն են տեղի ունենում:
«Այն պատերազմը, որ տեղի ունեցավ, շատ դաժան էր երկու երկրների համար, և մենք չենք ուզենա, որ այն կրկնվի: Նման կարևոր խնդրի շուրջ բանակցությունները երբեք էլ հեշտ չեն, բայց ինչպես ես եմ նշում, շատ լավ պատուհան կա հիմա»,– ասել է նա:
«Ժամանակն է , որ բանակցությունները տարվեն մեկ այլ մակարդակի վրա, արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները երբեմն հանդիպեն: Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և դա պետք է կողմերը որոշեն, թե այն ինչպես պետք է լինի, ու մենք պատրաստ ենք նրանց աջակցելու: Մենք չենք ուզում նախանշել վերջնական արդյունք, մենք ուզում ենք, որ լինի գործընթաց, որը կտանի հարցի լուծման»,– բացատրել է նա:
Դիվանագետի խոսքով՝ շատ կարևոր է, որ երկու նախագահները հանդիպեն և շարունակեն քննարկումները, քանի որ հարցի վերջնական լուծումը կարող է լինել միայն նախագահական մակարդակի վրա, և նախագահները պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց որոշումների համար:
«Չկան այնպիսի հարցեր, որոնք չի կարելի քննարկել, մենք ուզում ենք, որ բոլոր հարցերն էլ քննարկվեն նախագահների և արտգործնախարարների մակարդակով: Մենք աշխատում ենք կողմերի հետ, որպեսզի համաձայնության գանք այն վեց կետերի շուրջ, որոնք քննարկվեցին «Կարնեգի» հիմնադրամում: Հասկանալի է, որ դժվար է, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ»,– շեշտել է Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը նշել է, որ երկու նախագահներն էլ միանշանակ պետք է հարգեն հրադադարը և աշխատեն, որպեսզի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած դեպքերն այլևս չկրկնվեն:
«Կողմերը պետք է հարգեն զինադադարը, քանի որ տեղի ունեցող իրադարձությունները չեն տանում այն լուծմանը, որ մենք ուզում ենք: Եթե ուզում ենք լինի հաստատուն և երկարատև խաղաղություն, պետք է վստահություն լինի հայերի և ադրբեջանցիների միջև, այդպիսով` առաջընթացի կարելի է հասնել»,– ասել է նա՝ ավելացնելով, որ լրագրողների հետ նման հանդիպումներ կազմակերպվում են նաև Ադրբեջանում։
Մանրամասն` այստեղ: