|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանում սեպտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49072 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 280366, վերջին մեկ օրում` 4289 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4253 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 251-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 43576 անձ, վերջին մեկ օրում` 175 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 948 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է: