Միասին կարող ենք
կարևոր
1522 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-05 14:55
Քաղաքական

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրությունները. Պեսկով

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրությունները. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։

«Մենք կարծում ենք, որ իրավունք ունենք փորձել պարզաբանել սա մեր գործընկերների հետ և իսկապես քննարկել նրանց ծրագրերը»,- «Վեստի»-ի լրագրողի հետ զրուցում ասել է Պեսկովը՝ նշելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը խորը պատմական արմատներ ունեն, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական կողմնորոշումը հետաքրքրում է Մոսկվային։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ Հայաստանում ընտրություններից առաջ ներքաղաքական լարվածության սրացումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններին։