|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. տեղեկացնում է :
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ տիկին Քալմի-Ռեյի այցից հետո Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն:
Շվեյցարիայի նախագահը ևս գոհունակությամբ է խոսել այցի արդյունքների մասին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:
«Այս այցելությունը ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն էլ կամք ունեն` երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Դուք գիտեք, որ Շվեյցարիան հավատարիմ գործընկեր և բարեկամ երկիր է»,-հրաժեշտից առաջ ասել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահը: