|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, 5 մարդ ապաքինվել է եւ տուն ուղարկվել. հայտնում է apsny.ge-ն: Տվյալները վերցված են StopCov կառավարական կայքից:
Վրաստանում փետրվարի 26-ից հունիսի 13-ը լաբորատոր ստուգմամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման 851 դեպք: Կորոնավիրուսային վարակի հետեւանքներից մահացել է 13 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 702 է:
Ներկայումս Վրաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 136 մարդ: Կարանտինում է շարունակում մնալ 3 026 մարդ, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 297:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ հունիսի 12-ի դրությամբ անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 72,1 հազար ՊՇՌ թեստ: