Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի կորոնավիրուսի երրորդ թեստը դրական արդյունք է արձանագրել: Այդ մասին հաղորդել է G1 պորտալը՝ վկայակոչելով պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»,-ն:
«Նախագահ Ժայիր Բոլսոնարուի առողջական վիճակն առաջվա պես լավ է, նրան հսկում են բժիշները… Թեստը, որն արվել է նախօրյակին՝ հուլիսի 21-ին, դրական արդյունք է արձանագրել»,-պորտալը մեջբերում է վարչակազմի հաղորդագրությունը:
Առաջին անգամ Բրազիլիայի ղեկավարի մոտ հիվանդությունը հայտնաբերել են հուլիսի 7-ին, ինչից հետո նա մեկուսացման մեջ է գտնվում իր պաշտոնական նստավայրում:
Բոլսոնարուն մի քանի անգամ լուսանկար է զետեղել սոցցանցերում, որտեղ նա նախաճաշում է, սուրճ խմում եւ կերակրում է ջայլամներին, որոնք ապրում են նստավայրում, ցուցադրում է իր լավ ինքնազգացողությունը: Հուլիսի 19-ին նա իր մի քանի հարյուր կողմնակիցների է ընդունել պալատի այգիներում: Տեսանյութում, որը տարածվել է Efe գործակալության կողմից, երեւում է, որ նախագահին եւ հավաքվածներին բաժանել է միայն նեղ, ոչ խորը հայելանման արհեստական լճակը:
Ինչ-որ մի պահի հավաքվածներին դիմելու ժամանակ Բոլսոնարուն նույնիսկ հանել է դիմակը:
Նախագահը, որը 65 տարեկան է, ակտիվորեն քննադատում է դրույթները, որոնք Բրազիլիայի նահանգներում առեւտուրն ու ծառայությունները սահմանափակում են COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի համար, եւ հանդես է գալիս «ուղղահայաց մեկուսացման» անհրաժեշտության օգտին, որի դեպքում պետք է տանը մնան միայն ռիսկի խմբում գտնվող եւ 60-ից բարձր տարիքի քաղաքացիները:
Մարտ ամսին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չի կարողանա իրեն կոտրել, եւ ԱՀԿ-ի կողմից հայտարարված համավարակի ֆոնին հիվանդությունը համարել է «ոչ մեծ գրիպ»: