կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 13:02
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է նշանակում` թանկացնել գները համաճարակի ժամանակ, մեռանք` դիմակ, դեղեր առնելով. ցուցարար

Արդեն տասը օր է՝ կանգնած ենք փողոցում, պահանջում և խնդրում ենք, որ վարչապետը մեզ հանդիպի.  Yerkir.am-ի թղթակցին ասաց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակից Օֆելյա Ղազարյանը՝ դժգոհելով հագուստի մաքսազերծման թանկացման դեմ:

«Գուցե մենք իր հետ ավելի հեշտ լեզու գտնենք, քան նախարարների հետ, որոնք չեն աշխատում»,- ասաց նա:

Օֆելյա Ղազարյանն ընդգծեց՝ թեև հասկանում է համաճարակով պայմանավորված իրավիճակը, բայց ազնիվ չէ այս պահին մաքսազերծման գները բարձրացնելը:

«Երբ մարտի 13-ին բոլոր խանութները փակեցին, ես ապրանքս նոր ներկրել էի, գումարները մուծեցի, ապրանքը դրեցի խանութում, դուռը փակեցի, գնացի տուն: Կառավարության որևէ անդամ անհանգստացա՞ծ էր իմ համար, որ այդ ապրանքը էդպես դրեցի, գնացի: Դեռ նոր ենք բացել, ի՞նչ թանկացման մասին է խոսքը»,- նշեց կինը:

Մանրամասները՝ տեսանյութում: